Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուտին. «Նրանք արդեն մահամերձ են, իսկ մեզ թաղում են»

27 Հունիսի, 2025

default.jpg

Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում նախատեսում է կրճատել պաշտպանության ծախսերը՝ ի տարբերություն Արևմուտքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ RT-ին տված հարցազրույցում։

«Մենք ավելի լավ գիտենք, թե ինչն է մեզ սպառնում, իսկ ինչը՝ ոչ։ Դա մեր իրավունքն է որոշել։ Նրանք խոսում են մեր «ագրեսիայի» մասին, բայց նայեք իրենց։ Արևմուտքը, Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվության պատրվակով, ցանկանում է վերազինվել։ Թող վերազինվեն», — ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է նաև Արևմուտքի՝ ռուսական տնտեսությունը «թաղելու» փորձերը։ «Իրենք արդեն սատկելու վրա են, իսկ մեզ են փորձում թաղել», — նշել է նա։

Պուտինը նաև ընդգծել է, որ Արևմուտքին չի հաջողվել կասեցնել ռուսական նավթի մատակարարումները, որի սպառման ծավալներն աշխարհում շարունակում են աճել։