Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Tricolor Yerevan Night Run with Inecobank» խորհրդանշական վազքը մեկնարկում է

27 Հունիսի, 2025

Երևան, 27 հունիսի, 2025 թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ երրորդ անգամ մեկնարկում է “Tricolor” Yerevan Night Run with Inecobank խորհրդանշական վազքը։

Այս տարի Ինեկոբանկի աջակցությամբ կայանալիք այս միջոցառումը կմիավորի առողջ ապրելակերպը գնահատող և սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող անձանց՝ նրանց համար հնարավորություն ընձեռելով միասին վազելու և Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները հանրահռչակելու։

Ինեկոբանկը՝ որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական հաստատություն, իր 29-ամյա գործունեության ընթացքում մշտապես կարևորել է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են առողջ կենսակերպի և ակտիվ սոցիալական կյանքի գաղափարների տարածմանը, ինչպես նաև խթանում ընտանիքի հետ համատեղ ժամանցը։

817x413%20__Tricolor_%20Run%20with%20Inecobank%C2%A0-1.jpg

Տոնական միջոցառումների շրջանակում Երևանում՝ մայրաքաղաքի կենտրոնում, բացի գիշերային վազքից, կկազմակերպվի նաև ընտանեկան, ոչ մրցութային վազք, որտեղ կարող են մասնակցել ծնողներն իրենց 7-14 տարեկան երեխաների հետ։

Գիշերային վազք՝ հուլիսի 4, ժամը 22:00

“Tricolor” Yerevan Night Run with Inecobank գիշերային վազքին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր ցանկացող անձինք՝ ընտրելով 5 կամ 10 կիլոմետր մրցատարածություն։ Վազքի երթուղին կանցնի հետևյալ ուղով՝ Հանրապետության հրապարակից սկսած՝ Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, հետո կրկին Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, և ավարտվելու է Հանրապետության հրապարակում։

Գիշերային վազքն անցկացվելու է մրցութային ձևաչափով՝ առանձին հաշվարկով տղամարդկանց և կանանց մրցակարգերում։

Ընտանեկան վազք՝ հուլիսի 5, ժամը 10:30

“Tricolor” Family Run with Inecobank ոչ մրցութային վազքին կարող են մասնակցել 7-14 տարեկան երեխաները իրենց ծնողների հետ՝ հաղթահարելով 2 կիլոմետր (3 շրջան) տարածություն։

Ընտանեկան վազքի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի հատվածից։ Երթուղին կանցնի Վազգեն Սարգսյանի փողոցով, Շահումյանի անվան հրապարակով, այնուհետև նույն փողոցով կվերադառնա Հանրապետության հրապարակ։

Ինեկոբանկի բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու “Tricolor” Family Run with Inecobank վազքին 50 տոկոս զեղչով, իսկ երեք ամենաակտիվ ընտանիքները կստանան հատուկ նվերներ։

Ինեկոբանկի աջակցությամբ կազմակերպվող վազքի կազմակերպիչն է “Menq Production” ընկերությունը։