Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Որոշակի ուժեր» փորձում են վնասել Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները. Ալիև

27 Հունիսի, 2025

**Ադրբեջանի նախագահը ընդունել է Իրանի նոր դեսպանի հավատարմագրերը**

default.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նոր նշանակված արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերը։

Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ նախորդ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նա առանձնացրել է, որ Փեզեշքիանի վերջին հայտարարություններն ու դիրքորոշումները դրական ընդունելություն են գտել ադրբեջանական հասարակության կողմից։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ հակամարտության շրջանակում որոշ խմբեր և լրատվամիջոցներ «ասեկոսեներ ու կեղծ տեղեկություններ» են տարածել՝ երկրների միջև հարաբերությունները խճճելու նպատակով։ «Սակայն այդ մոտեցումը լիովին անհիմն է», – ընդգծել է Ալիևը։