Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին. պաշտոնական հայտարարություն»

27 Հունիսի, 2025

default.jpg

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է հրապարակել

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ շեշտում է, որ Հայաստանի գործող իշխանությունները փորձել են իրականացնել այն, ինչ դարեր շարունակ չի հաջողվել երկրի թշնամիներին։ Սակայն, չնայած ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու փորձերին, աշխարհասփյուռ հայության ճնշող մեծամասնությունն ամբողջությամբ աջակցում է Մայր Աթոռին և հայոց հոգևոր արժեքներին։

Այն հստակեցնում է, որ վերջին օրերի հարձակումներն ուղղված են ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ անհատ հոգևորականներին, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության, միասնության ու սրբությունների դեմ։ Դրանք հանդիսանում են ուղղակի հարված Հայաստանի պետականության հիմքերին։

Հայտարարության մեջ վերահաստատվում է խորհրդի աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այն կոչ է անում ազգային ու պետականամետ ուժերին անհապաղ ձեռնամուխ լինել միջոցառումների, որոնք կապահովեն ժողովրդին համախմբելու, ներքին խաղաղության ու սահմանադրական կարգի պահպանման ուղղությամբ։

Նշվում է, որ ներկա պահն արտակարգ է և պահանջում է յուրաքանչյուրի անձնական պատասխանատու դիրքորոշում։ Խորհուրդը ընդգծում է, որ լռությունը այսպիսի իրավիճակում անընդունելի է։