Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հոմփլեքս» մոլի և այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի վերահսկողության տակ չեն. պաշտոնական հայտարարություն

27 Հունիսի, 2025

default.jpg

Հունիսի 25-ին «Հոմպլեքս» առևտրական կենտրոնի բացման արարողության ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումը ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) սպասարկման գոտուց դուրս է եղել: Այս մասին տեղեկություն է հրապարակել ՀԷՑ-ը։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է. «Սնուցումն ապահովվում էր երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը ՀԷՑ-ին չի պատկանում. մեկը՝ Կարիտաս ընկերությանն էր, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: Չնայած մեր դերը չէր վթարը վերացնելը, խնդրի լուրջությունը հաշվի առնելով՝ 4 նորոգման բրիգադներ օգնության են հասել և վթարը վերացրել»:

Նույն օրը՝ ժամը 13:54-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած միջոցառումների ընթացքում ևս հոսանքազրկում է գրանցվել։ Այն ընդգրկել է Երևանի մոտ 40%-ը, ինչպես նաև Աշտարակի որոշ թաղամասեր։ Պատճառը եղել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանի վթարը: Այս դեպքն էլ ՀԷՑ-ի պատասխանատվության սահմաններում չի եղել։