Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վեհափառ Հայրապետը խորհրդակցությունները կշարունակի նաև Հայաստանի իշխանությունների հետ. Արամ Ա»

27 Հունիսի, 2025

default.jpg

Արամ Ա կաթողիկոս. «Հրապարակային մեղադրանքների դադարեցումը՝ Հայաստանի բարդ իրավիճակից ելք գտնելու առաջին քայլը»

Հայաստանում ստեղծված լարված իրավիճակի լուծման համար անհրաժեշտ է դադարեցնել հրապարակային մեղադրանքներն ու սրբապղծոությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետն այդ կոչն արել է Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ իր անցկացրած հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ ներկա կացությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով, կարող է մեծ վտանգներ ստեղծել երկրի համար և հանգեցնել անդառնալի հետևանքների։

«Եկեղեցին, իր հերթին, կկենտրոնանա իր առջև ծառացած հարցերի վրա ու կփնտրի լուծումներ, ինչպես նաև պետությունը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»,— ասել է Նորին Սրբությունը։

Կաթողիկոսն առաջարկել է՝

  • Հարգել իշխանության օրենքները, բայց միևնույն ժամանակ՝ պահպանել եկեղեցու հեղինակությունը ու ներքին հարցերը քննարկելու իրավունքը։
  • Խուսափել հրապարակային արտահայտություններից, որոնք հակասում են ազգային ու հոգևոր արժեքներին։
  • Պետական մարմիններին կոչ է արվում դադարեցնել ձերբակալությունների արշավը և խուսափել սրբավայրերի նկատմամբ վիրավորական գործողություններից։

Վեհափառ Հայրապետը իր խորհրդակցությունները կշարունակի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի իշխանության հետ՝ հնարավոր խնդիրները կանխելու և լուծումներ գտնելու համար՝ հիմնվելով փոխըմբռնման ու հարգանքի վրա։