Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը առաջնորդարանում չէ. Էջմիածնում է գտնվում (ուղիղ)

27 Հունիսի, 2025

default.jpg

Ոստիկանությունը վերահսկում է Շիրակի թեմի առաջնորդարանի մուտքը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ մասնակցելով Քահանայից ժողովին։

Սրբազանի պաշտպանին արգելել են մուտք գործել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է իրականացվում։ Իրավապահ մարմինները նշել են, որ նա կկարողանա ներս մտնել միայն խուզարկությունից հետո։ Ոստիկանությունը նույնիսկ հոգևորականներին չի թողնում մտնել շենք։

Հիշատակենք, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։ Այս մասին տեղեկացրել էր փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նախկինում հաղորդվել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ Գլխավոր դատախազության տեղեկատվության՝ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերին։