Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ բարձրաստիճան պետական մարմինների 2024 թվականի բյուջետային ծախսերը՝ ըստ ֆինանսների նախարարի

6 Հունիսի, 2025

Հունիսի 6-ին Ազգային ժողովում կայացած մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք բարձրաստիճան պետական մարմինների ֆինանսավորմանը։

Վարչապետի աշխատակազմ

2024 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար պետական բյուջեից հատկացվել է 21.6 միլիարդ դրամ։ Միջոցները տրամադրվել են 11 ծրագրի (սկզբում՝ 51, ապա՝ 63 միջոցառումներով) իրականացման համար։ Կատարման մակարդակը կազմել է 93.1%։

Ազգային ժողով

ԱԺ աշխատակազմին հատկացվել է ավելի քան 7.2 միլիարդ դրամ, որը նախատեսված է եղել 1 ծրագրի 8 միջոցառումների իրականացման համար։ Կատարման մակարդակը կազմել է 97.7%։ Նախարարի խոսքով՝ ԱԺ-ն կատարել է 840 մլն դրամի գնումներ, որից 580 մլն դրամը՝ մեկ անձից գնման գործընթացով։

Նախագահի աշխատակազմ

Հայաստանի նախագահի աշխատակազմին տրամադրվել է ավելի քան 1.6 միլիարդ դրամ, որի կատարումն ապահովվել է 90.5%-ով։ Միջոցները ծառայել են 1 ծրագրի 3 գործունեության համար։ Ըստ ներկայացված տվյալների՝ կատարվել է 216 մլն դրամի գնում, որից 58.3 մլն դրամը մեկ անձից կատարված գնումներ են։

Արդարադատության նախարարություն

2024-ին Արդարադատության նախարարությունը ստացել է ավելի քան 24.1 միլիարդ դրամ, որոնց կատարման մակարդակը կազմել է 99.4%։ Ծրագրերի քանակը՝ 8, միջոցառումների՝ 25։ Գնումների ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ 803 մլն դրամ, որից 2 մլրդ 24 մլն դրամը մեկ անձից կատարված գնումներ են։