Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Միացյալ Նահանգները Իրանին հարվածելով՝ զգալիորեն բարդացրել է հետագա բանակցությունները», – Արաղչի

26 Հունիսի, 2025

default.jpg

Թեհրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները վերսկսելու և պատժամիջոցները հանելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Ցանկանում եմ պարզաբանել, որ դեռևս ոչ մի պաշտոնական համաձայնություն չկա, և բանակցությունների վերաբացման մասին որոշում չի ընդունվել», — նշել է նա IRIB հեռուստաալիքի եթերում: Արաղչին ընդգծել է, որ երկխոսության վերադարձի վերաբերյալ որոշ հայտարարություններ չպետք է մեկնաբանվեն որպես պաշտոնական դիրք:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը զգալիորեն բարդացրել է հետագա բանակցությունների հեռանկարը: Նա կոչ է արել Եվրոպային ձեռնպահ մնալ «snapback» մեխանիզմի ակտիվացումից, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում:

«Նախկինում միջուկային հարցի խաղաղ կարգավորումը իրագործելի էր, սակայն պատերազմական գործողությունների և մարդկային զոհերի պատճառով իրավիճակը սկզբունքորեն փոխվել է: Այժմ համաձայնության գալն ավելի դժվար է, քան նախկինում», — նշել է Արաղչին:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Իրանը կվերանայի իր արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով տարբեր երկրների դիրքորոշումը Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում:

«Պատերազմից հետո դիվանագիտությունը տարբեր կլինի, և մեր գործընկերոջ ընտրությունը կկայանա՝ ելնելով ճգնաժամի ժամանակ երկրների դիրքորոշումից», — ավելացրել է Արաղչին: