Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Նեթանյահուի պաշտպաններն ազատում են խնդրել՝ դատարանում ցուցմունք չտալու համար՝ տարածաշրջանային լարվածության պատճառով»

26 Հունիսի, 2025

default.jpg

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դատարանից խնդրել է ժամանակով ազատել կոռուպցիայի գործի լսումներից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է դատարան՝ խնդրելով ժամանակավորապես ազատել իրեն կոռուպցիայի գործով լսումներից։ Նրա իրավական թիմը ներկայացրել է դատական նիստը երկու շաբաթով հետաձգելու խնդրանք։

Փաստաբանները նշել են, որ պահանջը բխում է տարածաշրջանում սրվող լարվածությունից։ Նրանց խոսքով՝ Իրանի հետ հակամարտության, անվտանգության այլ մարտահրավերների, ինչպես նաև Գազայի հատվածում ռազմական գործողությունների և պատանդների հարցի կառավարման անհրաժեշտությունը պահանջում է վարչապետի լիարժեք ուշադրություն։

Իրավաբանները նշել են նաև, որ դա կհնարավորացնի դատարանին այդ ժամանակահատվածում հարցաքննել այլ վկաների։

Հիշատակենք, որ 2019 թվականի նոյեմբերին Իսրայելի գլխավոր դատախազը Նեթանյահուին մեղադրանք է առաջադրել կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման համար։ Վարչապետը հերքում է մեղադրանքները։ Գործը քննվում է Երուսաղեմի շրջանային դատարանում 2020 թվականից։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել դադարեցնել Նեթանյահուի դեմ գործը՝ նրան անվանելով «մեծագույն հերոս», որը արժանի է ներման իր երկրին մատուցած ծառայությունների համար։