Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**«Tesla», «Nissan» և «Lexus» բախվել են Երևանում. կողաշրջված մեքենայում եղել են երեխայով ամուսիններ, տեղափոխվել են հիվանդանոց**

26 Հունիսի, 2025

Ավտովթար Երևանում

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 26-ին՝ ժամը 13:05-ի սահմաններում, Երևանում՝ Արտաշիսյան փողոցում Չարբախի փոսի մոտ, բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներին օգնության են հասել դեպքի վայրում գտնվող քաղաքացիները, մոտակա բենզալցակայանի աշխատակիցները և Երևանի շտապօգնության բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի և վաշտի հրամանատարների գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։

Հայտնի է, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից ժամանած քննչական խումբը սկսել է հարցաքննություններ։ Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել։

Վթարի վայր են ժամանել նաև Շենգավիթի համայնքային ոստիկանության բաժնի ղեկավարները։

Հաղորդվում է, որ բախման հետևանքով «Lexus» ավտոմեքենան կողաշրջվել է։ Վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը։

Ըստ Հայաստանի օրենսդրության՝ մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը վերջնականապես ապացուցվի դատարանի կողմից։