Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Արմեն Գևորգյան. Մերձավոր Արևելքում լարվածության սրացումն արդեն արձագանք է գտնում սահմաններից դուրս”

25 Հունիսի, 2025

1bfa153809c2e1db13b4f8699e68578a_1750868175.webp

Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը սպառնալիք է ներկայացնում Հարավային Կովկասի համար։ Այս մասին Եվրոպայի Խորհրդի երրորդ նստաշրջանում «Համաշխարհային խաղաղությունը՝ վտանգված. Գազայում մարդասիրական աղետի դադարեցումը և Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտության լուծումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։

«Վերջին 5 տարիների փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցները կորցնում են իրենց հեղինակությունը, համընդհանուր նորմերը՝ արդիականությունը, իսկ ազգային սահմանները՝ կայունությունը։ Այս պայմաններում յուրաքանչյուր պետություն ստիպված է մշակել գոյատևման սեփական ռազմավարությունը»,– նշել է նա։

Ըստ Գևորգյանի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց են տալիս գործընկերության կարևորությունը և վստահության արժեքը։ «Ցավոք, Հայաստանի համար դրանք այսօր լուրջ մարտահրավերներ են։ Երբ խոսքը վերաբերում է արժեքներին՝ մենք դառնում ենք եվրոպամետ, սակայն հակամարտությունների լուծման հարցում մեր առջև ծառացած ռիսկերը մեզ դարձնում են Մերձավոր Արևելքի մաս»,– ասել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը վերջերս ընդունել է հակահայկական բանաձև, որը կրոնը զենք է դարձնում հայկական մշակութային ժառանգության դեմ։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի Խորհուրդը պահպանում է լռություն հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ՝ խուսափելով հստակ դիրքորոշումից։

Իր ելույթում Գևորգյանը ընդգծել է. «Հայաստանի համար կարևոր է չխոչընդոտել ավանդական գործընկերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը և չընկնել նոր կախվածությունների մեջ։ Պատմականորեն հաստատված կապերից հրաժարվելը մեզ կդարձնի ավելի խոցելի և կբացի նոր ագրեսիայի ճանապարհը»: