Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հակասանիտարական վիճակ Երևանում. Աջափնյակի դիտահորից թափվող կեղտաջրերը լցվել են փողոցներ, պատասխանատուները անտարբեր

25 Հունիսի, 2025

Հունիսի 25-ին Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Բաշինջաղյան փողոցների բնակիչներն ու հարակից ձեռնարկությունների աշխատակիցներ բողոքել են կեղտաջրի արտահոսքի պատճառով առաջացած հակասանիտարական վիճակի վերաբերյալ։

3352b2b5d0acf53b4b3be4a421416f11_1750865609.webp

Տեղացիները նշում են, որ առավոտից կեղտաջրերը դիտահորից դուրս են հոսում և տարածվում մի քանի փողոցներով, սակայն Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակի թաղապետարանը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը չեն միջամտում խնդրի լուծմանը։

Քաղաքացիները, որոնք հրաժարվել են հրապարակվել իրենց անուններով, հայտնել են.

«Կեղտաջրերը ողողել են փողոցները, և գարշահոտը զգացվում է հարյուրավոր մետրերի վրա։ Մենք գիտենք, որ «Վեոլիա Ջուր»-ն է պատասխանատու, սակայն ոչ ոք չի արձագանքում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը պետք է միջամտեն»:

Բողոքի մեջ նշվում է նաև, որ աղտոտված տարածքում գործում են բազմաթիվ սննդի կետեր, իսկ երեխաներն ու քաղաքային տրանսպորտն անցնում են կեղտաջրերի միջով։

«Ո՞վ է պատասխանելու այս հակահիգենիկ պայմանների համար»,- հարցնում են բնակիչները։