Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԳՆ–ին 2024-ին հատկացվել է 27.4 մլրդ դրամ. կատարման մակարդակը՝ 98.8%

5 Հունիսի, 2025

2024 թվականին ՀՀ Արտաքին գործերի նախարարության կարիքների համար պետական բյուջեից հատկացվել է 27.4 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունիսի 4-ին կայացած «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։

Նախարարի խոսքով, հատկացված միջոցների կատարման մակարդակը կազմել է 98.8%, ինչը վկայում է գերատեսչության ֆինանսական ծրագրերի գրեթե ամբողջական իրացման մասին։

«Սկզբում նախատեսվում էր ԱԳՆ-ին հատկացնել շուրջ 17 միլիարդ դրամ, սակայն հետագայում գումարը ավելացվել է՝ հասնելով 27.4 միլիարդ դրամի»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ ֆինանսների նախարարի՝ Արտաքին գործերի նախարարությունն այժմ իրականացնում է 6 ծրագիր՝ 14 միջոցառումներով, ինչը ներառում է դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության, միջազգային կապերի զարգացման և արտաքին քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունները։