Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔԿԾ պետը՝ «Սևան» ՔԿՀ-ում. քննարկվել են ցմահ դատապարտյալների խնդիրներն ու բարեփոխումները

5 Հունիսի, 2025

ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի, ինչպես նաև Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկ։

Այցի հիմնական նպատակն էր հանդիպել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, լսել նրանց խնդիրները և քննարկել պատժի կրման պայմանները։

Ցմահ դատապարտյալները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են՝

  • անվտանգության գոտիների փոփոխությանը,
  • խրախուսանքների և տույժերի կիրառման կարգին,
  • բժշկական սպասարկմանը,
  • սննդի որակին,
  • հանդերձանքի և հիգիենայի պարագաների տրամադրմանը։

Քննարկման ընթացքում ծառայության ղեկավարությունն ապահովել է պարզաբանումների ներկայացում, ինչպես նաև ներկայացրել է ցմահ դատապարտյալների վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների ծրագրերը։

ՔԿԾ-ն ընդգծում է, որ նման այցելություններն առիթ են իրական խնդիրները պարզելու և լուծման ուղիներ մշակելու համար, իսկ բարեփոխումները նպատակ ունեն բարելավել դատապարտյալների պայմանները՝ օրինականության սահմաններում։