Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՌԴ-ն տարեկան արտադրում է այնքան զենք, որքան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները միասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

24 Հունիսի, 2025

default.jpg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հաագայում կայացած Դաշինքի գագաթնաժողովի բացման ժամանակ նշել է, որ Եվրոպան պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և չմոռանա Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին։

«Ռուսաստանն այս պահին արտադրում է այնքան զենք, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն՝ տարեկան հաշվարկով»,- ասել է Ռյուտեն։ «Սակայն նրանց տնտեսության ծավալը 25 անգամ փոքր է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համախառն տնտեսությունից»։

ՆԱՏՕ-ի ղեկավարը հրաժարվել է գնահատել, թե արդյոք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններ հնարավոր կլինեն մինչև տարեվերջ՝ նշելով, որ գործընթացը երկարաժամկետ է։ Նա ընդգծել է, որ Դաշինքը պարտավոր է ապահովել Ուկրաինայի պաշտպանական կարիքները մինչև հակամարտության լուծումը։