Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Kia»-ն Երևանի Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի մոտ հարվածել է մոր ու որդու, ապա բախվել «Opel»-ին. բժիշկները շարունակում են պայքարը

24 Հունիսի, 2025

b04dd327db445e0a112a22a7b28ab239_1750759970.webp

Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն, որը վարում էր «Kia» մակնիշի ավտոմեքենա, Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնային անցումում, վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի։ Այնուհետև մեքենան շարունակել է շարժվել և բախվել կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենային, որը պատկանում էր Արագածոտնի մարզի 36-ամյա բնակիչ Հրաչ Ա.-ին։

Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։ Նրանց օգնության են հասել դեպքի վայրի մոտ գտնվող քաղաքացիները, մոտակա դեղատան աշխատակիցները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները։ Տուժածներին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկային ծառայության աշխատակիցներ Լյուդվիգ Սահակյանն ու Արման Բաբայանը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ, սկսել է քննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ վրաերթի հանգամանքները պարզելու համար։

Վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել և եղել է սթափ։ «Kia» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։