Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«BMW» և «Infiniti» մեքենաների բախում Երևանում՝ Անտառային փողոցում. «Infiniti»-ն բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել, փրկարարները միջամտել են

23 Հունիսի, 2025

**Ավտովթար Երևանում. տուժածներ չկան**

642f57e6436c15d23c300c7184f98f9a_1750705996.webp

Այսօր՝ հունիսի 23-ին, Երևանում Անտառային փողոցում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի 25-ամյա բնակիչ Դավիթ Ա.-ի վարած «Infinity» և Երևանի 46-ամյա բնակիչ Հովհաննես Հ.-ի վարած «BMW» մակնիշի մեքենաները բախվել են։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Infinity»-ն հարվածել է բազալտե եզրաքարին և կողքի վրա հայտնվել ճանապարհի երթևեկելի մասում։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի մասնագետները, ինչպես նաև Երևանի ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վարորդները սթափության փորձաքննություն են անցել և սթափ են եղել։ Փաստաթղթերը ձևակերպվում են Երևանի Պարեկային ծառայության 2-րդ գումարտակում։

Շտապօգնության բժիշկները նույնպես ժամանել են, սակայն վարորդները հրաժարվել են բուժօգնությունից՝ նշելով, որ չեն տուժել։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի վճռով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։