Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ն անսպառնալիքի պատճառով փակել է Կատարի «Ալ Ուդեյդ» օդանավակայանը

23 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել է Կատարում գտնվող «Ալ Ուդեյդ» ամերիկյան ռազմաբազայի օդանավակայանի փակման մասին։ Հաղորդագրությունը տեղադրված է վարչության պաշտոնական կայքում։

Ծանուցման մեջ նշված է. «Օդանավակայանները փակ են», սակայն որոշման ժամկետներն ու պատճառները չեն հստակեցվում։

Նախկինում Fox News-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը Կատարի ռազմաբազայի վրա Իրանի հնարավոր հարվածը դիտարկում է որպես «անխուսափելի սպառնալիք»։

Այս ֆոնին Կատարի իշխանությունները երկուշաբթի հայտարարել են երկրի օդային տարածքի ժամանակավոր փակման մասին՝ դա բնութագրելով որպես քաղաքացիների և այցելուների անվտանգությունն ապահովելու կանխարգելիչ միջոցառում։