Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Զորակոչը՝ վաճառքի. միլիոներների համար մեկ ամիս, իսկ ազգի համար՝ խայտառակություն»

4 Հունիսի, 2025

Կառավարությունը կրկին “նոր մոտեցում” է գտել ազգային անվտանգությունը վտանգելու համար։
Հունիսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը իր «բողոքներն ու նոր որոշումներն ունի»՝ արձագանքելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց օրենսդրական նախագծին։ Խոսքը վերաբերում է նախագծին, որով զինվորական ծառայությունը դառնում է սակարկության առարկա՝ վճարիր միլիոններ, և ծառայիր ամիսներով։

Սարգսյանը նշեց.

«Չես կարող տարիներ շարունակ քննարկել խնդիրը և չլուծել այն»,
հատկանշելով, որ խնդիրը վերաբերում է նաև զինծառայությունից խուսափելու կոռուպցիային։

Սակայն հասարակության արդարացի հարցը մնում է կախված օդում՝
պե՞տք է արդյոք կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ օրինականացնել նույն այդ խուսափումը՝ թանկ վճարի դիմաց։

Պաշտոնական գներով՝ ծառայություն հայրենիքին

Պաշտպանության նախարարության առաջարկները, ըստ հրապարակված տվյալների, հնչում են նման կերպ.

  • վճարիր 18 միլիոն դրամ, և ծառայիր 4 ամիս,
  • կամ վճարիր 24 միլիոն դրամ, և ծառայիր ընդամենը 1 ամիս,
  • իսկ եթե 18 տարեկանից առաջ ուզում ես «փախչել» քաղաքացիությունից՝ մուծիր 15 միլիոն դրամ։

Այս ամենը արդեն ստացել է կառավարության դրական եզրակացությունը՝ չնայած հասարակական ընդվզմանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի բացասական դիրքորոշմանը։

Բայց ի՞նչ է սա, եթե ոչ՝
իշխանական մակարդակով կոռուպցիայի վերածնունդ՝ օրինական փաթեթավորմամբ։
Ու թեև նախագծի խորհրդարանական քննարկումը հետաձգվել է, շատերի մոտ վստահություն կա, որ դա ընդամենը ժամանակավոր քայլ է՝ «ձայները մարելու» համար։


Հռետորական հարցեր, որոնց պատասխանները ցավալիորեն ակնհայտ են

  • Ինչո՞ւ է ծառայությունն օլիգարխի զավակի համար դառնում ընտանեկան վճարովի արկած, իսկ սահման պահող աղքատ երիտասարդի համար՝ կյանքի սպառնալիք։
  • Ինչպե՞ս կարելի է հայտարարություններ անել կոռուպցիայի դեմ պայքարի մասին և միևնույն ժամանակ ներդնել վճարովի «ծառայության» ծրագիր։
  • Եթե 24 միլիոնը ազատում է պարտավորությունից, ի՞նչ արժեք ունի այսօր բանակը պետության աչքում։

Ի վերջո, սա ոչ թե բանակի բարեփոխում է, այլ պետության պաշտպանունակության վարկաբեկում՝ դասակարգային սկզբունքով։
Քաղաքացիները սպասում էին զինված ուժերի արդիականացմանը, արժանապատիվ ծառայությանը, իսկ ստացան՝ հերթական «քաղաքացիական պայմանագիր»՝ փողի դիմաց հայրենիքից փախուստի համար։