Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սարալանջի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն․ վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին

18 Նոյեմբերի, 2025

cd1cf105e0c7011203c98e1229520920_1763488106.webp

Նոյեմբերի 18-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում, «Ֆուլլ Հաուս» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Ե․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնին, ապա հայտնվել է բաժանարար գոտու կանաչ խոտածածկի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

%post_link%