Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել է

18 Նոյեմբերի, 2025

0da60c9a4445735025c4d6bf46866799_1763467876.webp

Նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորաններում, «DAF» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել ցորենով, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

%post_link%