Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ղրղզստանում 4.3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

18 Նոյեմբերի, 2025

%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA-1.jpg

Ղրղզստանի Նարինի շրջանում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Ինստիտուտի տվյալներով՝ երեքշաբթի օրը՝ ժամը 5:56-ին, գրանցվել է 4.3 մագնիտուդով ցնցում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանի Նարինի շրջանում՝ Տաշ-Բուլակ գյուղից 5 կիլոմետր հարավ-արևելք և Նարին քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևմուտք։

«Ղրղզստանի Հանրապետության բնակեցված տարածքներում երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 4 բալ Թաշ-Բուլակ գյուղում, 3.5 բալ Նարին քաղաքում և 3 բալ Օրտո-Սազ և Ջան-Բուլակ գյուղերում», – պարզաբանել են սեյսմոլոգիական ինստիտուտից։

%post_link%