Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 17-18-ը

18 Նոյեմբերի, 2025

Screenshot-2025-11-18-115311.jpg

Բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
54 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7 դեպք՝ հոգեկան ներգործության,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
4-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ շորթման, փաստաթղթեր կեղծելու։

Բացահայտվել է համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար, 1 մարդ զոհվել է․ 7-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

%post_link%