Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԵՄ երկրների դեսպանների հետ Վարչապետը քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» ու TRIPP նախագծերը

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։

Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ իրավիճակը, ձեռքբերված առաջընթացն ու հետագա համագործակցության հեռանկարները։

Կարծիքներ են փոխանակվել օգոստոսի 8-ի Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի ազդեցությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նախաձեռնությունների, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի շուրջ։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է դեսպանների մի շարք կարևոր հարցերին։