Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԲՏԱ-ի փոխնախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրեր իրականացնելու հարցը

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

Նոյեմբերի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակության հետ։

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է պատվիրակության այցը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է, որը հնարավորություն կտա բարելավել երկկողմ գործընկերությունը և բացել նոր ուղղություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը անդրադարձել են փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերին և տեխնոլոգիական նորարարությունների զարգացման հեռանկարներին։

Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է նման ձևաչափով շփումների կարևորությունը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների խորացմանն ու տեխնոլոգիական համագործակցության ամրապնդմանը։