Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հասնել ՀՀ լիիրավ քաղաքացի դառնալու և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքներից. Թաթոյանը՝ արցախցիներին

10 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Միասնության թևեր» շարժման նախաձեռնողը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, իր համացանցային էջում գրել է.

«Պետությունը պետք է ցուցաբերի հոգատարություն:

«Համարենք, թե անձնագիր ստանալու համար երեք անգամ գնացել ենք Երևան, նորից վերադարձել։ Չեն էլ հետաքրքրվում՝ գրպանիդ գումար կա, թե չկա, միայն տաքսու գումարի վրա 50,000 դրամ եմ ծախսել»,- պատմում է Արցախից տեղահանված, այժմ Սյունիքում ապաստանած մեր հայրենակիցներից մեկը։

Այսպիսով՝ մեր երկրում բյուրոկրատական խնդիրները այն չափով են, որ իրենց բնօրրանից ու ունեցվածքից զրկված մարդիկ աշխատում են բացառել պետական մարմինների հետ հարցեր և անգամ պետության աջակցության ծրագրերին դիմելուց խուսափել։

Արցախցիներից շատերը չգիտեն, որ վերադարձի իրավունքը չի վերառնում քաղաքացիություն ստանալու դեպքում։ Հակառակը՝ անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի, որից հետո հնարավոր է օգտվել բոլոր իրավունքներից, այդ թվում՝ ընտրական իրավունքից»։