Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայտնաբերված լուսանը Կենդանաբանական այգի տեղափոխվելուց մեկ ժամ անց шնկել է

10 Նոյեմբերի, 2025

default.jpg

Կենդանաբանական այգի տեղափոխված լուսանը, ցավոք, հայտնաբերումից մոտ մեկ ժամ անց անկել է:

«Կենդանին այգում հայտնվել է ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի շրջանում։ Մասնագետները անմիջապես նկատել են նրա ծայրահեղ ծանր վիճակը․ նա եղել է հյուծված, ջրազուրկ և խիստ սթրեսի մեջ։ Աչքի դրվող գնահատմամբ՝ մոտ 5-6 ամսական ձագ էր, որը, այդ տարիքում, դեռ չի կարողանում ինքնուրույն որս կատարել կամ գոյատևել առանց մոր խնամքի։

Կենդանաբանական այգին անմիջապես ապահովել է հանգիստ միջավայր, տաքություն, ջուր և կեր, սակայն խիստ բժկական միջամտությունը վտանգավոր էր․ դա կարող էր առիթ տալ արագ մահվան։ Ցավոք, րոպեական ժամկետում, կենդանին անկել է։ Դիահերձումները ցույց տվեցին, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով։

Երևանի կենդանաբանական այգին և դրա աշխատակիցները խորը ցավ են ապրում՝ կենդանու կորստի կապակցությամբ։ ՑավՆավելացնողը այն է եղել, որ օրգանիզմում մահացու փոփոխություններն սկսել էին դեռ տեղափոխման ընթացքում, և միջամտությունը չէր կարող փոխել արդյունքը։

Լուսանը (Lynx lynx), Հայաստանում տարածված կատուների մեջ, համարվում է վտանգված տեսակ։ Նման տարիքի ձագը չէր կարող միայնակ լիներ, եթե ծնողը կենդանի լիներ։ Ամենայն հավանականությամբ, կենդանին կորել է մորը և սովի ու սառնամանիքի պատճառով մոտեցել բնակավայրին։ Նորմալ պայմաններում լուսանները խուսափում են մարդկանցից, ինչը վկայում է նրա վատառողջ վիճակի մասին։

Տեսանյութերում երևում է, որ ձագը բռնվել է ձեռքով, ինչը հնարավոր է միայն ծայրահեղ թուլացած կենդանու դեպքում։ Ցավոք, տեղի բնակիչների ոչ միտումնավոր, սակայն չափազանց ակտիվ միջամտությունը և սթրեսի ենթարկելը՝ բռնելը, տեղափոխումը, աղմուկը, լուսանկարելը և այլն, միայն խորացրել են նրա ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակը։

Այս դեպքը վերհիշեցնում է, որ վայրի կենդանիների դեպքում լավագույն օգնությունը չմիջամտելն է՝ անմիջապես տեղեկացնելով համապատասխան մարմիններին։

Երևանի կենդանաբանական այգին երախտագիտություն է հայտնում Տեսչական մարմնին արագ արձագանքի և համագործակցության համար և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու վայրի կենդանիների պահպանության և հանրային իրազեկման աշխատանքները»,- հայտնում են այգուց։