Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ucom-ի էկոլոգիական նախաձեռնությունը իրականացվել է Ուրցաձորում

10 Նոյեմբերի, 2025

Ucom-ի աշխատակիցները նոյեմբերի 7-ին կրկին միացել են Արևորդի ՀԿ-ին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC): Նրանք մասնակցել են Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնում կազմակերպված ծառատունկին։

Ծառատունկը ընդգրկված է այն բնապահպանական նախաձեռնությունում, որը Ucom-ը սկսել է տարվա սկզբից և կշարունակվի մինչև տարեվերջ՝ նպատակ ունենալով Հայաստանում տնկել շուրջ 10,000 ծառ։ Այս նախաձեռնությունը նպաստում է Հայաստանի բնության վերականգնմանը։

Ucom-ի աշխատակիցները նաև այցելել են տնկիների աճեցման ջերմատներ և վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Նրանք ծանոթացել են անտառապահների աշխատանքին և Ucom-ի կողմից ներդրված տեսահսկողության համակարգին, որն աջակցում է կենդանիների ու բնական տարածքների պահպանությանը։

«Լինելով կանաչ արժեքներին հավատարիմ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է բնության պահպանությանն ուղղված նախագծերին իր մասնակցությունը։ Մեր ընկերության համար բնապահպանությունը միայն աջակցություն կամ միջոցառում չէ, այլ վերաբերմունք և գիտակցված ընտրություն է։ Երբ մարդն իր ձեռքով ծառ է տնկում, ձևավորվում է իրական կապ բնության հետ և պատասխանատվություն՝ միջավայրի հանդեպ։ Մենք կշարունակենք ծրագրերին աջակցություն ցուցաբերել, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը և էկոհամակարգերի վերականգնմանը», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մենք համատեղում ենք բնության վերականգնման գործնական աշխատանքը՝ ծառատունկը, էկո-կրթական առաքելության հետ: Ucom-ի աշխատակիցների ներգրավվածությունը, նրանց այցելությունները ջերմատներ և փրկարար կենտրոն, ցույց են տալիս, որ մենք կառուցում ենք գիտակցված մշակույթ, որտեղ կորպորատիվ պատասխանատվությունը ուղղակիորեն կապվում է բնապահպանության համար կոնկրետ գործողությունների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ Հայաստանի վայրի բնության համար ունեցած այս համակարգային ներդրման համար»- հայտարարել է FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Անտառապատման աշխատանքները շատ կարևոր են բնության պահպանության համար։ Դրանք օգնում են պահպանել վտանգված ծառատեսակները և նպաստում են էկոհամակարգերի վերականգնմանը, մեղմում են կլիմայական փոփոխությունների ազդեցությունը և կանխում հողերի անապատացումը։

777.jpg

888.jpg