Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի. դատարանը պատրաստվում է դիմել Վրաստանի իրավասու մարմիններին

10 Նոյեմբերի, 2025

default.jpg

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը ենթարկվելու է արտաշիրիմման: Այս որոշումն այսօր ընդունվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Ըստ դատարանի որոշման՝ բավարարում է հանրային մեղադրողի միջնորդությունը, հայտնում է 1Lurer.am-ը:

Պողոսյանի աճյունի արտաշիրիմման անհրաժեշտությունը ծագեց դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի տված ցուցմունքի արդյունքում, որը նա ներկայացրեց այս տարվա մայիսի 16-ին:

Հանրային մեղադրողի պնդմամբ՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել այն եզրակացության, որ Պողոս Պողոսյանի սպանությունը եղել է դիտավորյալ: