Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Mash․ Ռուսաստանցի հաքերներ կոտրել են Ուկրաինայի գլխավոր ռազմական մեսենջերը

9 Նոյեմբերի, 2025

default.jpg

Ռուս հաքերները կոտրել են Ուկրաինայի Զինված ուժերի հիմնական հաղորդակցման մեսենջեր Sonata-ն, որի պատճառով զինվորականները չեն կարողանում հաղորդել օպերատիվ իրավիճակը և ստորաբաժանումների տեղաշարժի տվյալները, հայտնում է Mash Telegram-ալիքը։

Նշվում է, որ Sonata-ն նույնիսկ մեկ ամիս չգործեց՝ այն արագորեն կոտրեցին PalachPro և Eye Of Sauron խմբերի մասնագետները։

«Հոկտեմբերի վերջին հրամանատարները անհատական QR-կոդեր էին տրամադրում՝ ծրագրի ակտիվացման համար։ Մեկ կոդ՝ մեկ հաշիվ, փոխանցելն արգելված է, իսկ օգտագործել կարելի է միայն անձամբ», — նշում է աղբյուրը։

Մեսենջերը մշակել է ուկրաինական Dolya Communication Systems ընկերությունը, որը անդամակցում է ամերիկա-ուկրաինական գործարար խորհրդին։ Ընկերությունը զբաղվում է ռազմական նշանակության արտահանման և ներմուծման գործարքներով և համագործակցում է ամերիկյան Motorola Solutions կորպորացիայի հետ։ Dolya Communication Systems-ի գործընկերներից են Ուկրաինայի ԶՈւ-ն, Անվտանգության ծառայությունը և Ազգային գվարդիան։

Ավելի վաղ, նույն հաքերները մտել էին Ուկրաինայի ԶՈւ-ի «Դելտա» համակարգին, որը նախատեսված է զորքերի կառավարման, ՌԴ ԶՈւ դիրքերի մոնիտորինգի և ստորաբաժանումների տեղաշարժի մոնիտորինգի համար։