Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երեմ Սարգսյան. Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2.

9 Նոյեմբերի, 2025

default.jpg

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնում է, որ ըստ օրենքի՝ օպերատիվ-հետախուզական մարմնի հաղորդման մեջ պետք է հստակ ներկայացված լինի այն լիազորությունը, որի ընթացքում պաշտոնյան ստացել է տեղեկություն առերևույթ հանցանքի մասին:

Դատաքննության ամբողջ ընթացքում պնդում էինք, որ այդ հաղորդման մեջ բացակայում է որևէ հստակեցում, թե ոստիկանության աշխատակցին ինչ ու որտեղից է հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը:

Այս բացը կանխորոշում է հաղորդման իրավաչափությունը՝ դարձնելով ամբողջ քրեական վարույթն ապօրինի, և այդ հիման վրա Միքայել Սրբազանի դատապարտումը նույնպես օրինական չէ:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը, հակադարձելով պաշտպաններին, նշում է, որ առկա են հաղորդաշարը ներկայացրած մարմնի լրիվ անվանումը և պաշտոնյայի տվյալներ: Դատարանը արձանագրում է, որ ոստիկանությունն իրականացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի գործառույթները կատարողի տեսանյութը ստուգելու լիազորությունը:

Կից տեղադրում եմ հաղորդման պատճենը և խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ օպերատիվ-հետախուզական միջամտությամբ որոշել հաղորդման մեջ առկա որևէ տեղեկություն առերևույթ հանցանքի մասին:

Այս ամենը հանդիսանում է անարդար դատական ակտի ակնհայտ ապացույց: