Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրավապահները պետք է պարզեն, թե ով է զակազչիկը, և պարզվի, թե ով է եկել իր տուն և գյուլլել. Մերձավանի բնակիչ

9 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Ախտոյաններն ինչքան շուտ է՝ թող տները ծախեն հեռանան»,- այս կարծիքն այսօր, նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Մերձավանի բնակիչ Սամվել Հակոբյանը։

«Եթե ոչ, ապա մենք մեր ձեռքով կարող ենք դատաստան տեսնել։ Պետք է, որ իրավապահ մարմիններն ապացուցեն, թե ով է պատվիրված: Հարկավոր է պարզել, թե ինչու են եկել և գյուլլել իրենց տան մեջ, չէ՞ որ այնպես չէ, որ պատահական է։ Չի կարելի մարդկանց խաբել։ Մենք ուզում ենք, որ բոլոր մեղավորները զրկվեն ինչպես օրենքի, այնպես էլ ժողովրդական դատաստանի առաջ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ի սահմաններում, Մերձավանում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Եվս մեկ անձ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այս դեպքով կա 2 մեղադրյալ, սակայն համայնքում գերակշռում է տեսակետը, որ ՔՊ–ական Մհեր Ախտոյանի ընտանիքը հնարավոր է կապված է այս իրադարձությունների հետ։