Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

HelloBit(y)՝ ֆինանսական բուրգ կամ ներդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է

9 Նոյեմբերի, 2025

default.jpg

Հայաստանում տարածված HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկվում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ։ Սակայն ՆԳՆ-ն զգուշացնում է խուսափել նման հարթակներից՝ առաջարկելով բարձր տոկոսներ նրանց, ովքեր կհրավիրեն նոր օգտատերերի։

«Այս պահին արդեն կան ազդակներ ֆինանսական այս բուրգի հետևանքների մասին։ Հիշեք, որ նման հարթակներում գոյացած եկամուտները իրականում առաջանում են ոչ թե բիզնես գործունեությունից, այլ Ձեր կողմից որպես ռեֆերալներ հրավիրված անձանց ներդրումներից։ Վերջիններս փաստացի վճարում են Ձեր եկամտի համար։

Վերջում, երբ հարթակը կուտակում է մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, այն դադարեցնում է իր գործունեությունը, ինչի արդյունքում ներդրողները կորցնում են ամբողջ գումարը։

Եթե տուժել եք HelloBity ֆինանսական բուրգից, կարող եք դիմել Ձեր տարածքային ոստիկանությանը կամ այցելել ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Խուսափեք նման հարթակներում գումարների ներդրումներից»,- նշվում է հաղորդագրության մեջ։