Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Շինարարները նախարարին ծանոթացրել են Ցեղասպանության հուշահամալիրի մույթերի քարերի ընտրության որակական չափանիշներին

7 Նոյեմբերի, 2025

default.jpg

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախարարին ներկայացվել են հուշահամալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու նրանց որակը: Տեղում քննարկվել են առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:

Նախարարը ընդգծել է հուշահամալիրի տարածքի հարմարեցման և ներառական դարձնելու աշխատանքների կարևորությունը: Կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են հուշարձանի մույթերի վերականգնման կարգի և ընտրված քարատեսակների որակի չափանիշների մասին մանրամասներ:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնագետների պատասխանատու և հետևողական աշխատանքը՝ սահամանելով, որ անհրաժեշտ է խստորեն պահել որակի բարձր չափանիշները և կատարել բոլոր աշխատանքներն ըստ ժամանակացույցի՝ ապահովելու համար դրանց բարձր որակը: