Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արփինե Հովհաննիսյանը ահազանգում է. 3 բուքմեյքերական ընկերություններ մի քանի ամսում ուղարկել են մոտ 45 միլիոն սմս (տեսանյութ)

7 Նոյեմբերի, 2025

default.jpg

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի բուքմեյքերական ընկերությունների կողմից քաղաքացիներին հաղորդագրություններով շահագրգռելու փաստի վերաբերյալ, այն դեպքում երբ գովազդը արգելված է։

«Ayo henc duq: staceq 50% bonus virtual sportum! Parzapes petq e katarel depozit u xagharkel ayn: ogtveq mayisi 30-31։ Shnorhavor! Aysor stacel es 7% Qeshbeq. Sharunakir xaghal ev stacir avelin»,- այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկել բուքմեյքերական ընկերությունները քաղաքացիներին։

Իրավաբանը Facebook-ում իր ուղիղ եթերի ժամանակ առանձնացրել է․ «Սա այն միլիոնավոր հաղորդագրություններից է, որոնք երեք խոշոր բուքմեյքերական ընկերություններ վերջին ամիսների ընթացքում ուղարկել են իրենց կայքերում գրանցված օգտվողներին։ Երեք ամսվա ընթացքում միասնականորեն ուղարկել են մոտ 45 միլիոն SMS, էլ. նամակ և այլ հաղորդագրություններ։ Եթե մեկ անգամ գրանցվել եք, ապա ստանում եք նմանատիպ հաղորդագրություններ և դժվար է զսպել գայթակղությունը կամ վերլուծել ձեր վարքագիծը։ Հայտնվում ես գայթակղիչ անհատական առաջարկների կիզակետում։ Սա գովազդ չի, բայց լրացուցիչ համաձայնություն տալով՝ դուք հաստատել եք հաղորդագրություններ ստանալու համաձայնությունը։ Վերջին հաստատումը մեր մրցակցության հանձնաժողովից է։ Գուցե՞ ճիշտ կլինի նաև այսպիսի հաղորդագրությունների ուղարկումը արգելել, ինչպես 2022-ին արգելվեց գովազդը»։