Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

50-ից ավելի ավիաչվերթ է չեղարկվել Վիետնամին մոտեցող թայֆունի պատճառով

6 Նոյեմբերի, 2025

default.jpg

Վիետնամի կենտրոնական հատվածին մոտեցող «Կալմաեգի» թայֆունի պատճառով ավելի քան 50 ավիաչվերթ է չեղարկվել և վերաուղղորդվել։ Այս մասին տեղեկացրել է տեղական VnExpress լրատվական պորտալը։

Եղանակի կանխատեսվող վատթարացման պատճառով՝ ազգային ավիափոխադրող Vietnam Airlines-ը վերանայել է ժամանման և մեկնումի ժամանակացույցերը։ Ավիաընկերությունը հայտնել է, որ նոյեմբերի 6-ից 7-ը դադարեցվել են Հոշիմին քաղաքի և կենտրոնական այլ շրջանների օդանավակայանների միջև բազմաթիվ չվերթներ։ Մայրաքաղաք Հանոյի և կենտրոնական շրջանի քաղաքների միջև որոշ չվերթներ վերադասավորվել են՝ վատ եղանակից խուսափելու համար։

Վիետնամի հիդրոմետեորոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի համաձայն, «Կալմաեգի» արևադարձային փոթորիկը, որը Հարավչինական ծովի այս տարվա 13-րդ թայֆունն է, կարող է առաջացնել ուժեղ անձրևներ Վիետնամի կենտրոնական բազմաթիվ շրջաններում։

Ֆիլիպիններում, «Կալմաեգի» թայֆունի հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ, իսկ ավելի քան 400 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։ Ֆիլիպինների Քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել է, որ արտակարգ դրություն հայտարարվել է 53 բնակավայրերում։