Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մետրոպոլիտենում տեխնիկական խափանումներ են նկատվել. հոսանքի անկում է արձանագրվել

5 Նոյեմբերի, 2025

default.jpg

Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային»ից մինչև «Սասունցի Դավիթ» կայարան ընկած հատվածում էլեկտրականության անկում է տեղի ունեցել, որի հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել։ Մետրոպոլիտենից մեզ հայտնեցին, որ ներկայումս վերականգնման աշխատանքներ են իրականացվում։

«Այդ հատվածում էլեկտրականության անկում է գրանցվել, ինչի հետևանքով տեխնիկական խափանում է տեղի ունեցել։ Վերականգնման աշխատանքները շարունակվում են, ինչը կօգնի վերադառնալ սովորական աշխատանքային ռեժիմին։ Ներկայումս փորձում ենք սպասարկումն ապահովել մեկ գծով», — նշեց մետրոպոլիտենի ներկայացուցիչը։

Մինչ այդ, քաղաքացիները հայտնել էին, որ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում գնացքը կանգ է առել, ուղևորներին դուրս բայացել և հետ քաշվել։