Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նամակին Մհեր Գրիգորյանի արձագանքը բացակայում է. բեռնատար վարորդների հարցը դեռևս լուծում չի ստացել

5 Նոյեմբերի, 2025

default.jpg

Մեր՝ վարորդների հարցը տեղում է մնացել, և փոփոխություններ չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ասել է բեռնատարի վարորդ Գևորգ Սարգսյանը NEWS.am-ի զրույցում։ Նա նշել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղարկված նամակի վերաբերյալ ոչ մի պատասխան չկա։

«Երեկ ասել են, որ այս շաբաթ պատասխան կստանանք, այսօր ասում են՝ վաղը, բայց խնդիրը ինչպես կա, նույնն էլ մնում է»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել էր Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվեցին տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում մնալու ժամանակի սահմանափակման խնդիրը։

Այս քննարկման ժամանակ ռուսական կողմը հայտնել էր, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է դրա լուծման ուղղությամբ։

Նիստի արդյունքներից դժգոհ վարորդները շաբաթներ առաջ նամակ էին փոխանցել Մհեր Գրգորյանի աշխատասենյակ, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։