Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վթարի հետևանքով Շենգավիթում և Նուբարաշենում 24 ժամ ջրի մատակարարումը դադարեցվելու է

5 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկությունում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնու պոմպակայանի վթարի վերացման աշխատանքների պատճառով, սույն թվականի նոյեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 7-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը:

Նուբարաշեն վարչական շրջանում ջուրը ամբողջությամբ կդադարեցվի,

Շենգավիթ վարչական շրջանում, ջրազրկման կմատնվեն Արշակունյաց 36-330 համարների, Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ. Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․ Եսայան, Հ․ Հովսեփյան փողոցների ու նրբանցքների բնակիչները, ինչպես նաև Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի ու նրբանցքի, Արին-Բերդի փողոցի ու նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ. Թադևոսյան 1-20, Ս․ Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերը:

Վարչական շրջանի մյուս մասերում կդադարեցվի 3-րդ հարկից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Էրեբունի վարչական շրջանում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և նախապես շնորհակալություն հայտնում ըմբռնումով մոտենալու համար: