Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում մեկնարկում է մեդիագրագիտության շաբաթը՝ թեմատիկ կոնֆերանսի բացմամբ

4 Նոյեմբերի, 2025

default.jpg

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթը՝ հրավիրելով Հայաստանի բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին և կրթական ու մշակութային կենտրոններին միանալ այս նախաձեռնությանը։

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ, Մեդիագրագիտության շաբաթն արդեն 8-րդ անգամ անցկացվում է Հայաստանում՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» թեմայով։

Պաշտոնական բացումը նախատեսված է նոյեմբերի 8-ին՝ հատուկ թեմատիկ կոնֆերանսով, որտեղ կլինեն պանելային քննարկումներ և աշխատարաններ՝ ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների և երիտասարդների համար։ Միջազգային և տեղացի փորձագետները խոսելու են մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձի, արհեստական բանականության մարտահրավերների, փաստերի ստուգման կարևորության ու ֆիլմերի կիրառման մասին՝ որպես կրթական մեթոդ։

Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների և կազմակերպությունների համար՝ օգտագործելու առկա կրթական ռեսուրսները միջոցառումների և դասերի համար, ինչպես նաև մասնակցելու առցանց և դեմառդեմ հանդիպումների, մշակելու և իրականացնելու կրթական նախագծեր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնորդությամբ անցկացվող միջազգային այս շարժումն նպատակ ունի ընդգծել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևորությունը։

Մեդիագրագիտության շաբաթին միանալու համար առաջարկվում է․

Հետևել ԿԳՄՍՆ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջերին։

Անցնել «Մեդիա iգիտություն» առցանց դասընթացը և նոր «5 մատի պես ճանաչել մեդիան» դասընթացը։

ԿԳՄՍՆ երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկի հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր։

Օգտվել «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկից՝ նախաձեռնել դասընթացներ այն թեմաներով, որ առաջարկվում են ձեռնարկում։

Կայքում Media.am ուսումնասիրել մեդիագրագիտության այլ ռեսուրսներ, դասեր անցկացնել դրանց օգնությամբ։

Հրավիրել լրագրողների հանդիպման կամ կազմակերպել այց լրատվամիջոց։

Մեդիագրագիտության թեմայով խաղալ համակարգչային և սեղանի խաղեր։

Ուսուցիչների համար՝ մասնակցել միջոցառումներին, գրել հոդվածներ մեդիայի և մեդիագրագիտության մասին, կիսվել փորձով և նախագծերով։

Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, օգտագործելով #եսմեդիագրագետեմ և #մեդիագրագիտությանշաբաթ2025 հեշթեգերը։