Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՆԳ նախարարը հայտնում է, որ բացահայտվել են 16 բնակարանային գողությունների և 4 շորթումների խմբեր։

3 Նոյեմբերի, 2025

default.jpg

Մենք իրականացրել ենք մեթոդաբանական փոփոխություններ, որոնք կարևոր են, հատկապես բնակարանային գողությունների բացահայտման ոլորտում, որտեղ այժմ ուշադրությունը կենտրոնացված է խմբերի բացահայտման վրա։ Այս մասին նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք արձանագրում ենք, որ գործում է պրոֆեսիոնալ խումբ, որը գործունեություն է ծավալում ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում և Արմավիրում։ Մի խմբի բացահայտումը մեր համար հնարավորություն է ստեղծում նախ մինիմալացնել նմանատիպ դեպքերը, իսկ երկրորդ՝ ունեցած դեպքերի բացահայտման տոկոսը բարձրացնել»։

Նախարար Սարգսյանը նշեց, որ այս պահին ավտոմեքենաներից կատարված գողությունների բացահայտման ցուցանիշը կազմում է շուրջ 30 տոկոս։ «Սա բավարար չէ, և այս ոլորտում դեռ աշխատանք կա կատարելու։ Սակայն 16 գողությունների խմբի և 4 շորթում կատարող խմբի բացահայտումը լուրջ փոփոխություններ կմտցնի»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։