Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ինչ փաստաթղթեր են պահանջվում, որպեսզի արցախցիները ստանան ՀՀ քաղաքացիություն

3 Նոյեմբերի, 2025

default.jpg

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հաղորդում են, որ Ղարաբաղից տեղահանված անձինք ունեն հնարավորություն ներկայացնելու ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ Դիմումների ընդունումը կազմակերպվում է երկուշաբթիից ուրբաթ՝ Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գտնվող ՄՔԾ ստորաբաժանումում, ինչպես նաև մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում և ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

Ինչպիսի՞ փաստաթղթեր անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում-հարցաթերթ,
  • «070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,
  • 35 x 45 մմ չափի 6 գունավոր լուսանկարներ,
  • ծննդյան վկայական և դրա պատճեն,
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճեն և ամուսնու անձնագրի պատճեն (եթե փոխվել է ազգանունը ամուսնության միջով),
  • անձնական տվյալներում փոփոխության վերաբերյալ փաստաթուղթ (եթե կատարվել է փոփոխություն)։
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Մինչև 18 տարեկան անչափահասները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն պարզ անձնագրավորման կարգով՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած, տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22.01.2025-ին կատարված փոփոխությունների արդյունքում։