Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տասնամյա աղջիկը զբոսանքի ընթացքում հայտնաբերել է 220 միլիոն տարվա հնության հսկա դինոզավրի հետքեր

2 Նոյեմբերի, 2025

default.jpg

Տեգան անունով տասը տարեկան աղջիկը Ուելսի հարավային ափին մոր՝ Կլերի հետ զբոսնելիս հայտնաբերել է հնագույն դինոզավրի հինգ պահպանված հետքեր, որոնք, ըստ հնէաբանների, մոտ 220 միլիոն տարի առաջ են եղել, հայտնում է Popular Mechanics ամսագիրը։

Դեպքը տեղի է ունեցել Վեյլ-օֆ-Գլամորգան տարածքի մոտ, որը ճանաչված է որպես հնագիտական նշանակալի կետ։ Տեգանը տեսել է մեծ հետքերի շարք՝ կարմրավուն ապարների վրա, որոնք միևնույն ուղղությամբ էին՝ մոտ 75 սմ հեռավորությամբ, հետևում ձախ-աջ-ձախ-աջ հաջորդականություն։

Մայրը լուսանկարել է գտածոն և ուղարկել Ուելսի ազգային թանգարան։ Թանգարանի հնէաբանության բաժնի կուրատոր Սինդի Հոուլզը հաստատել է, որ հետքերը պատկանում են Sauropodomorpha ընտանիքի խոտակեր դինոզավրա, հնարավոր է՝ Camelotia ցեղից, որն ապրել է տրիասյան շրջանի վերջում։

Այս երկարավիզ դինոզավրը կարող էր հասնել մինչև 3 մետր բարձրության և մոտ 5 մետր երկարության։ Հետքերի դասավորությունն ու դրանց միջև հեռավորությունը ցույց են տալիս, որ կենդանին երբեմն քայլել է երկու ոտքով, իսկ երբեմն՝ չորսով։ Հոուլզը նշել է․ «Եթե դրանք պարզապես պատահական փոսեր լինեին, մենք կասկած կունենայինք, բայց ձախ-աջ-ձախ-աջ հաջորդականությունն ու կայուն ռիթմը ցույց են տալիս, որ դրանք իրական արարածի հետքեր էին»։

Նա ընդգծել է գտածոյի կարևորությունը․ «Մինչև վերջերս մենք ավելորդ բան չգիտեինք Ուելսի դինոզավրերի մասին, սակայն այժմ մոտավորապես ամեն հինգ-վեց տարին մեկ հայտնաբերում ենք հետքեր կամ ոսկորներ։ Սա վկայում է, որ այստեղ դինոզավրերի երկարատև բնակություն է եղել մոտ 15 միլիոն տարի»։

Տեգանի համար սովորական զբոսանքը վերածվել էր երազատիպ հնագիտական արշավի․ «Մենք պարզապես գնացինք տեսնելու՝ ինչ կգտնենք… ու հանկարծ հասկացանք, որ քայլում ենք նույն ավազի վրայով, որով հարյուրավոր միլիոն տարի առաջ անցել է դինոզավրը»։