Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուտինը իր անձնական գրադարանում պահում է Ուկրաինայի պատերազմի ժամանակ բերված Leopard տանկի բեկորը

2 Նոյեմբերի, 2025

default.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գրադարանում պահվում է գերմանական Leopard տանկի բեկոր, որը վնասվել էր Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը։

Բեկորի վրա գրված է՝ «Գերագույն գլխավոր հրամանատարին՝ ֆաշիստական տանկի բեկոր», և այն ուղարկվել է Զապորոժիեի մարզից՝ 58-րդ բանակի անձնակազմից, 2023 թվականի նշումով։

Ռեպորտաժում նաև նշվում է, որ Պուտինի գրադարանում, որը գտնվում է Կրեմլի առաջին մասնաշենքում, պահվում են հազարավոր գրքեր, զինվորական շևրոններ և այլ նվերներ։ Հատկանշական է Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային հետևակային բրիգադի դրոշը, որը Պուտինն իր մոտ էր պահպանում նախորդ տարվա ուղիղ կապի ժամանակ։