Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նեթանյահու. Իսրայելի հեղինակությանը մեծ վնաս է հասցրել Պաղեստինցու ծեծի տեսագրության արտահոսքը

2 Նոյեմբերի, 2025

default.jpg

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ «Թեյման» նախնական կալանավայրում պաղեստինցի կալանավորի հանդեպ կիրառված դաժան վարքի տեսագրությունների արտահոսքը «մեծ հարված է հասցրել Իսրայելի, պաշտպանության բանակի և զինվորների հեղինակությանը»։

«Սա, թերևս, ամենալուրջ PR հարձակումն է, որին մենք ենթարկվել ենք մեր երկրի հիմնադրումից ի վեր։ Չեմ հիշում ավելի ինտենսիվ ու ուղղված հարված։ Անհրաժեշտ է անկախ և անաչառ քննություն, և սպասում եմ, որ այն իրականում կանցկացվի»,- նշել է Նեթանյահուն։

Ըստ հաղորդումների, ռազմական փաստաբան գեներալ-մայոր Իֆաթ Տոմեր-Երուշալմին հինգշաբթի հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ իրենք հրապարակել են 2024 թվականին Սդե Թեյմանում մի քանի իսրայելացի զինվորների կողմից պաղեստինցի կալանավորի դաժան ծեծի տեսագրությունը։