Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իտալիայում ձնահյուսի պատճառով զոհվել է Գերմանիայից ժամանած հինգ ալպինիստ

2 Նոյեմբերի, 2025

default.jpg

Հյուսիսային Իտալիայի Հարավային Տիրոլ շրջանում՝ Օրտլես լեռնաշղթայում, սարսափելի ձնահյուսի հետևանքով Գերմանիայից ժամանած հինգ ալպինիստ է զոհվել, հայտնել է dpa-ն՝ հղում անելով Իտալիայի լեռնափրկարար ծառայությանը։

Ձնահյուսը տեղի է ունեցել 3345 մետր բարձրությամբ Ֆերտայնշպիցե լեռան գագաթի մոտ, որտեղ բարձրանում էին երկու ալպինիստական խմբեր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ձնահյուսը ծածկել է երկու գերմանական խմբերը՝ մեկը բաղկացած երեք, մյուսը՝ չորս մարդուց։

Երկրորդ խմբից երկու ալպինիստ հաջողել են փրկվել, իսկ մյուս երկուսի ճակատագիրը որոշ ժամանակ անհայտ էր։ Ավելի ուշ dpa-ն, վկայակոչելով Իտալիայի լեռնափրկարար ծառայության մամուլի խոսնակի հայտարարությունը, հաղորդել է, որ երկու անհետ կորած ալպինիստները նույնպես զոհվել են։

Հարավային Տիրոլը հայտնի է որպես ալպինիզմի տարածված ուղղություն գերմանացի զբոսաշրջիկների համար։ Տարածաշրջանի ամենաբարձր գագաթը Օրտլես լեռն է՝ 3905 մետր բարձրությամբ։