Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Axios-ը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է զորքեր ուղարկել Գազայի տարածք

31 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ պաշտոնյաները քննարկումներ են վարում մի շարք երկրների հետ՝ Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու նպատակով և պատրաստվում են առաջիկա շաբաթների ընթացքում ներկայացնել իրենց ծրագիրը, տեղեկացրել են երեք աղբյուր:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն աշխատանքներ է կատարում ուժերի պլանի մշակման ուղղությամբ: Այս ծրագիրը նախատեսում է նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի ստեղծում, որի համար մարզումներ կիրականացնեն ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Հորդանանը՝ նաև արաբական և մահմեդական երկրների զորքերի մասնակցությամբ։

Ըստ աղբյուրների՝ Ինդոնեզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել զորքեր ուղղարկել Գազա: Մի շարք երկրներ մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի նկատմամբ՝ նկատի ունենալով Գազայի անվտանգության բարդ իրավիճակը։ «Եթե Գազայում չստեղծվի անվտանգ կառավարման համակարգ, որը կընդունվի իսրայելցիների կողմից, կարող է ստեղծվել իրավիճակ, որ Իսրայելը մշտապես հարձակվում է»,- նշել է ծրագրի պլանավորմանը մասնակցող աղբյուրը։