Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լուկաշենկո. Կգա ժամանակ, երբ գարշահոտ Եվրոպան մեզ կվճարի օդի համար

31 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Եվրոպան մոտ ապագայում կսկսի վճարել Բելառուսին բնությանը պահպանելու համար: Նա ասել է, որ երկրում պահպանվող անտառները և ճահիճները ապահովում են մաքուր, թարմ օդ:

«Գալիք ժամանակներում այս անատամ Եվրոպան մեզ վճարելու է այն, ինչ Աստված տվել է՝ պահպանելու համար: Թթվածինն առաջանում է ճահիճներից և անտառներից, իսկ Եվրոպայում դրանք չկան: Բայց մենք դրանք ունենք, և քամին դրանք տեղափոխում է այնտեղ, ինչի շնորհիվ նրանք շնչում են մաքուր օդ: Դրա համար պետք է վճարեն»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ փոխարենը ներկայումս Բելառուսի դեմ սահմանվում են պատժամիջոցներ, սակայն վստահ է, որ դրանք ժամանակավոր են: «Համոզված եմ, որ առջևում այն ժամանակն է, երբ մեզ կսկսեն դրա համար վճարել»,- եզրափակել է Լուկաշենկոն: