Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սիրանուշ Սահակյան. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի

31 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը իրավական կարևորություն ունի: Այդ հայտարարությունից պարզ է դառնում, որ Վարդանյանն իր պաշտպանից հրաժարվում է ոչ վատ աշխատանքի կամ անկոմպետենտության պատճառով, այլ, ըստ էության, ասում է, որ անիմաստ է պաշտպան ունենալ, եթե նրա հետ չի կարող անմիջականորեն շփվել, առանց սահմանափակումների փաստաթղթեր փոխանակել: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը մեկնաբանելով այս զարգացումները՝ ընդգծել է Վարդանյանի հրաժարումն իր ընտանիքի ներգրավված փաստաբանից և հանրային պաշտպանի նշանակումը:

Փաստաբան Սահակյանը դատավարական աբսուրդ է համարում այն, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրական եզրակացություն չունի և չի կարողացել ծանոթանալ գործի 422 հատոր նյութերին, ներառյալ ձայնագրություններն ու տեսանյութերը:

«Վարդանյանի նշած փաստարկներն արդեն բավարար են՝ այս դատավարությունը անարդար համարելու համար: Պաշտպանության տարրական հնարավորություններից զրկելն նշանակում է, որ դատավարությունն արդար լինել չի կարող: Եթե տեղեկացված չես, նյութերին ծանոթ չես, չես կարող միջնորդություններ ներկայացնել, ինչը կարևոր է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի ապահովման համար: Տասն ամիս այս պայմաններով կոչվող դատավարություն արդար չի կարող լինել, և խնդիրը մենք ներկայացնում ենք միջազգային կազմակերպություններին»,-նշել է Սահակյանը:

Նոր հանրային պաշտպանի նշանակումը, ըստ Սահակյանի, ձևական բնույթ ունի: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նոր պաշտպանը չունի լրացուցիչ ժամանակ գործի նյութերին գոնե մակերեսային ծանոթանալու համար, քանի որ հաջորդ նիստը նշանակվել է նույն՝ մեկ շաբաթ անց: Նա նաև նշել է, որ այդ փաստաբանը հայատյացությամբ աչքի է ընկնում, ինչը մտահոգիչ է: Սահակյանը եզրափակել է, որ նման պայմաններում պաշտպանության մասին խոսք լինել չի կարող: